ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Կան տեղեկություններ, որոնք ինչ-որ մեկի ֆանտազիայի արդյունքն են»

«Կան տեղեկություններ, որոնք ինչ-որ  մեկի ֆանտազիայի արդյունքն են»
21.06.2013 | 11:37

2003-ից սկսած ՀՀ բնապահպանության նախարար, այժմ արդեն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի անվան շուրջ մեղադրանքները` կոնկրետ լրատվամիջոցներում, չեն դադարում։ Իսկ գարնանային նստաշրջանի վերջին քառօրյայում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կրկին նրան մեղադրեց ընդերքի օգտագործման հետ կապված չարաշահումների և կոռուպցիայի մեջ։ Քանի որ շուրջ հինգ տարի է` բնական պաշարների կառավարումը, այսինքն` ընդերքը, տրված է էներգետիկայի նախարարությանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՑ փորձեցինք տեղեկանալ, արդյոք տարիներ առաջվա պատմությունն ուսումնասիրե՞լ են։

-ՈՒսումնասիրություններ որպես այդպիսին, չենք իրականացրել, սակայն մի բան հստակ կարող եմ ասել. այն, ինչ հայտարարվում է, չի կարող լինել։
-Ինչո՞ւ։
-Որովհետև շատ լավ եմ ճանաչում Վարդան Այվազյանին և լավ գիտեմ նրա աշխատաոճը։ Ցանկացած մարդու մասին, այդ թվում նաև` իմ, Ձեր, շատ բան կարելի է հայտարարել, սակայն պետք է հասկանալ, թե որքանով են նման հայտարարությունները խելքին մոտ։
-Այդ դեպքում «խելքից դուրս» հայտարարությունն ինչո՞վ եք պայմանավորում։
-Երևի թե ինչ-որ հարցերում հակառակ կողմն ինքն իրեն բավարարված չի զգացել, այսինքն, չի կարողացել Այվազյան Վարդանին համոզել ինչ-որ բանում, և դրա համար փորձել է ինչ-որ բան սարքել նրա գլխին։ Ցանկացած պետական պաշտոնյայի հետ պատահող երևույթ է սա։
-Եթե դուրս գանք Վարդան Այվազյանի գործոնից, ուղղակի խնդիրը դիտարկենք առանձին, ի՞նչ եք կարծում, չարաշահումները, որոնց մասին հայտարարում են, գործնականում որքանո՞վ են տրամաբանական։
-Վաղը կամ մեկ այլ օր մեկ ուրիշը կարող է հայտարարել, թե Արմեն Մովսիսյանն ինչ-որ փաստաթուղթ չի ստորագրել, ի՞նչ է, դա չարաշահո՞ւմ է նշանակում, դա զրպարտություն է։ Մեր օրենքներում շատ հստակ գրված է, թե ինչ կարգով և ինչպես է տրամադրվում լիցենզիան։ Եթե որևէ մարդ փորձում է խուսանավել այդ պահանջներից և այդ ընթացքում փորձում է ինչ-որ մեկի վրա կեղտ շպրտել, ապա ի՞նչ կապ ունի դրա հետ նախարարը։
-Բայց, համաձայն մի քանի լրատվամիջոցների պնդումների, միջազգային դատարանը մեղավոր է ճանաչել Վարդան Այվազյանին։
-Եթե միջազգային դատարանը նման որոշում ընդուներ, ապա Վարդան Այվազյանի նկատմամբ գործողություններ կիրականացվեին։ Մինչդեռ Ձեր ասած հրապարակումից հետո նա բազմիցս հատել է Հայաստանի սահմանը։ Ամեն բան կարելի է գրել, լրատվամիջոցները գրել էին նաև, որ «Մովսիսյան Արմենն ՈՒկրաինայի մետալուրգիայի ոլորտի 80 %-ի տերն է», շատ ուրախացա, բայց ափսոսեցի, որ այդպես չէ։ Ամեն տեղեկություն չէ, որ համապատասխանում է իրականությանը։ Կան տեղեկություններ, որոնք ինչ-որ մեկի ֆանտազիայի արդյունքն են։

Ճեպազրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2088

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ